Ադրբեջանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման կուրսին

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման կուրսին.

«Ադրբեջանի և ևս 23 երկրի զինված ուժերը կմասնակցեն մարտի 18-ից 29-ը Վրաստանում անցկացվող NATO-Georgia Exercise 2019 հրամանատարաշտաբային համատեղ ուսուցմանը։ Ուսուցմանը կմասնակցեն ընդհանուր թվով 350 ներկայացուցիչ։

Սա նմանատիպ 2-րդ համատեղ ուսուցումն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2016 թվականին և այդ ժամանակ միջոցառմանը մասնակցել էին 14 երկրի զինվորականներ»։

Այս թեմայով