Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է կառուցել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է կառուցել, հաղորդում է Ինտերֆաքս Ադրբեջանը։ Ինչպես հաղորդվում է, զորամասը գտնվում է սահմանագոտու Ղազախ-Աղստաֆա հատվածում:

Զորամասի բացմանը մասնակցել է երկրի պետական սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Ղուլիևը։  Նրա խոսքով՝ նոր զորամասը կարևոր է պետական սահմանի ամբողջականության ապահովման և սահմանային անվտանգության տեսանկյունից:

Ղազախի շրջանի հետ Տավուշի մարզի սահմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ամենաերկար հատվածն է:

Այս թեմայով