Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Իրան:

 Մամեդյարովը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել են երկրի արտգործնախարարությունից։

Հիշեցնենք, որ վերջերս Իրան էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը Իրանում բնակվող ադրբեջանցիների զայրույթն էր հարուցել: Նրանք ոչ միայն քննադատել էին Իրանի իշխանություններին ՀՀ վարչապետին, ինչպես իրենք են նշել, «Խոջալուի ցեղասպանության տարելիցին» Իրան հրավիրելու համար, այլև մեղադրել «ադրբեջանական հողերի օկուպացիային» աջակցելու համար:

Այս թեմայով