Ադրբեջանի ի՞նչ իրավունքների մասին է հայտարարել Ալիևի խորհրդականը. պարզաբանում է քաղաքագետը

Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիևը հայտարարել է.

«Պաշտոնական Բաքուն ավելի քան քսանհինգ տարի հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևերի։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը, ինչպես ցանկացած այլ պետություն կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության»:

Politik.am-ի հարցին, թե ինչ իրավունքների մասին է խոսքը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել, թե ինչին հղում տալով է նախագահի ներկայացուցիչը նման հայտարարություն արել.

«Եթե խոսքը ՄԱԿ Կանոնադրության մասին է, որում արտացոլվում են տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթները, ապա այդտեղ ֆիքսված է նաև  ազգերի ինքնորոշման ոչ պակաս կարևոր իրավունքը, որի կիրառմամբ էլ Արցախը իրեն հռչակել է անկախ պետություն: Եթե նկատի ունեն Անվտանգության խորհրդի 90-ականների սկզբներին ընդունված 4 բանաձևերը,  ապա դրանք էլ չեն պաշտպանում Ադրբեջանին և չեն մեղադրում Հայաստանին ինչ-ինչ գործողությունների մեջ:

Ընդհանրապես երկար իրավական ուսումնասիրություն անելով ակնհայտ է դառնում. որ դրանք հակահայկան կողմնորոշում չունեն և այդ բանաձևերում Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ: Կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է»:

Դիտարկմանը, թե կարող ենք ասել, որ հայատարարությունը իրավական հիմքեր չունի, քաղաքագետը պատասխանեց, որ այն ընդհամենը քաղաքական հայտարարությանը է, որին պետք է վերաբերել այնպես, ինչպես ցանկացած այլ հայտարարության:

Այս թեմայով