Ադրբեջանն ուզում է Արցախում բնակված ադրբեջանական համայնքը դարձնել բանակցային կողմ . քաղաքագետ

Politik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձավ  Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Քաղաքագետն ասաց, որ նիստն Արցախում անցկացնելը լավ գաղափար էր, առաջին դեպքն է, որ հենց Անվտանգությոն խորհրդի համատեղ նիստ է տեղի ունենում, չնայած Արցախի ղեկավարությունը Հայաստանի ղեկաավարների մասնակցությամբ մշտապես նման հանդիպումներ կազմակերպել է:

Քաղաքագետը պարզաբանեց նաև Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությունը, որ եթե Հայաստանը նիստն  անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին .

«Բնական է, որ պետք է հենց այդպիսի գնահատական էլ հնչեր ադրբեջանական կողմից, քանի որ նրանք ամեն ինչ պիտի անեն, որ Արցախը բանակցությունների կողմ չդառնա: Առաջարկում եմ այս հայտարաությունը լուրջ չընդունել, այլ ամեն ինչ անել առ այն , որ Արցախը  դառնա բանակցությունների լիրավ անդամ».

Անդրադառնալով նաև հետևյալ ասածին, թե Հայաստանի վարչապետը վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայք», Սուրեն Սարգսյանն ասաց, որ այս դեպքում կիրառվող արտահայտությունների մեջ շատ տարբերություն կա, քանի որ համայնք ասելով նաև նկատի է առնվում ադրբեջանական համայնքը, որը ժամանակին բնակվել է Լեռնային Ղարաբաղում.

«Ըստ էության Ադրբեջանը ցանկանում է, որ նրանք էլ լինեն բանակցային գհործընթացի առաձին կողմ, բայց այս առումով հայկական կողմի դիրքորորշումը ճիշտ է: Սակայն դա տրամաբանական չէ, քանի որ նրանց անունից իրենց նախագահը արդեն բանակցում և ներկայացնում է նրանց շահերը: Իսկ Արցախի ժողովուրդը չի ընտրել Հայաստանի իշխանություններին: Մեր հիմնավորումները հենց սրանով էլ պայմանավորված են, եթե մեզ չենք ընտրել, ապա մենք բանակցությունները կշարունակենք , սակայն ոչ ձեր անունից»:

Այս թեմայով