Ալբերտ Ալեքսանյանը աշխատանքային մեծ փորձ ունի

Այսօր «Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր տեղեկատվություն համաձայն, որի ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում: Ըստ սույն լրատվամիջոցի հրապարակման Ռաֆիկ Մաշադյանը Ալբերտ Ալեքսանյանին ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ է նշանակել։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ալեքսանյանը նախկինում ՊԵԿ-ում ընդամենը տեսուչ է աշխատել։

Խնդրի կապակցությամբ Politik.am-ը կապ հաստտաեց ՊԵԿ մամուլի բաժնի հետ, որտեղից հրապարակման վերաբերյալ մեր հարցմանը պատասխանեցին․«Ի պատասխան հրապարակված այն տեղեկությանը, որ ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետի տեղակալ՝ Ալբերտ Ալեքսանյանը մինչև վերջերս ՊԵԿ-ում ընդամենը տեսուչ էր աշխատում՝ ստորև ներկայացվում է նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն.
• ՀՀ կառավարության աշխատկազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ
Վերապատրաստումների և խորհրդատվության բաժին,
առաջատար մասնագետ
• ՀՀ կառավարության աշխատկազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ
Վիճակագրական վերլուծությունների և փորձաքննությունների բաժին,
գլխավոր մասնագետ
• ՀՀ կառավարության աշխատկազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ
Վիճակագրական վերլուծությունների և փորձաքննությունների բաժին,
բաժնի պետ
• ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն
տեսչական բաժին,
գլխավոր հարկային տեսուչ
• ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն
համակարգման բաժին,
բաժնի պետի տեղակալ
• ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն
վերլուծության բաժին,
բաժնի պետ
• ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն,
վարչության պետի տեղակալ
• Հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարա-րության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վեր հանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջար-կություններ մշակելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի քարտուղար:
• Հարկային վարչարարության և հարկային ծառայության հաղորդակցության ռազմավարությունների միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար»:

Այս թեմայով