Ախրանիկ-պատգամավորի ֆեյք ժամացույցը և մարմնավաճառի ներխուժումը Բաղրամյան 26

Երեկ Politik.am-ում «Փաշինյանի ախրանիկ-պատգամավորը 31 500 դոլար արժեցող ժամացույց է կրում, որը կրկնակի գերազանցում է իր մեկ տարվա եկամուտները»  վերտառությամբ հոդված էինք հրապարակել, որում անդրադարձ էինք կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ձեռքի ժամացույցին, որն արժեր 31 500 դոլար։

Մեր հրապարակումից հետո Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր՝ գրելով․«Պատրաստ եմ այս ժամացույցը վաճառել politik.am-ին 2000 $-ով՝ իրենց հայտարարած գնից 15 անգամ ավելի էժան։ Չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ կեղծ լուրեր հրապարակելով հավանաբար մի քանի անգամ ավել գումար են աշխատում։ Խնդրում եմ լուրջ չվերաբերվել և չհավատալ նման լրատվամիջոցներին»։

Պատգամավորի արձագանքից հետո իր կողմնակցիները հայհոյախառն մեկնաբանություններ էին գրում մեր ֆեյսբուքյան էջում։ Նման ոչ ադեկվատ պահվածքը հուշում է, որ, այնուամենայնիվ եղել է անհանգստության պատճառ։

Իհարկե, Հայկ Սարգսյանը փորձել է տպավորություն ստեղծել,  որ ինքը իրական «Ռոլեքս» ժամացույցի վատորակ կրկնօրինակն է կրում, բայց հասարակության համար, կարծես, շարունակում էին բաց հարցեր մնալ։

Անհասկանալի է նաև, թե ինչու է նա լրատվամիջոցին մեղադրում ֆեյք նյուզ հրապարակելու մեջ, երբ ինքն է ֆեյք բրենդի ժամացույց կրում։ Եթե իհարկե մեծ վերապահումներից հետո հավատանք իր պնդումներին։

Ընդհանրապես, տհաճ է նոր իշխանությունների գործելակերպը։ Նրանք ֆեյք նյուզ են անվանում բոլոր այն լրատվականներին, որոնք քննադատական խոսք են հնչեցնում իրենց մասին կամ իրենց ոչ հաճելի փաստեր են հրամցնում հանրությանը։

Հ․Գ․ Հուսանք՝ երբ մի օր հրապարակվեն լուսանկարներ նոր իշխանությունների տարբեր ներկայացուցիչների անտրամաբանական հաճույքներից, ինչպես, օրինակ, սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց  հետ Բաղրամյան 26 գնալը՝ նախագահական ընդունելության սրահում փարթի կազմակերպելու դրվագներով, նորից չեն մեղադրի լրատվականներին՝ փաստեր կեղծելու մեջ։

Այս թեմայով