Աճեմօղլուն փոշմանե՞լ է․ կառավարությունը խուսափում է պատասխանել

2018 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարեց, որ  իր հետ հեռախոսազրույցում հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Դարոն (Տարոն) Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է այցի իր հրավերը: Վարչապետը, մասնավորապես, գրել էր.

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», — Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Օրեր անց էլ Աճեմօղլուի հետ տեսակոնֆերանս ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը՝ քննարկվելով Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Վարչապետը ներկայացրել էր կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել էր, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:

Politik.am-ը փորձեց տեղեկանալ՝ այցի ժամկետներն արդեն ճշտվե՞լ են, և երբ կարող ենք սպասել տնտեսագետի այցին: Դրա համար կապ հաստատեցինք վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ, ով օրեր առաջ ասաց, որ տեղեկություն չունի այդ մասին և կփորձի իմանալ ու տեղեկացնել, բայց մի քանի օր անց չպատասխանեց մեր զանգերին:

Այս թեմայով