ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի С-400-ից

ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքից, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, ում անունը չի բացահայտվում:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնում С-400-ի և ՆԱՏՕ-ի զինատեսակների համատեղելիության վերաբերյալ և նույնիսկ հակաօդային պաշտպանության իր պահանջները բավարարելու համար համապատասխան այլընտրանք առաջարկում իր դաշնակցին՝ С-400-ից հրաժարվելու դեպքում:

«Չի բացառվում, որ հակառակ դեպքում Անկարան կարող է բախվել ամերիկյան պատժամիջոցներին», — գրում է կայքը:

Այս թեմայով