Այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, ձգտում են ոչնչացնել Հայաստանը. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» նախագծի համահիմնադիր Արթուր Դանիելյանը արտահերթ հաղորդմամբ անդրադարձել է այս գիշեր տեղի ունեցած դեպքին՝ «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամների կողմից Նարեկ Մալյանի առևանգմանն ու նրա հանդեպ բռնության կիրառմանը:

Դեպքին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով.«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»:

Անդրադառնալով վերը նշված գրառմանը՝ Դանիելյանն ասում է.

«Նա, չգիտես ինչու, ոչ թե հավաստիացրեց, որ բռնություն կիրառողները կպատժվեն, այլ խոսեց ինչ-որ կեղծիքի և ստի տարածողների մասին, և որ նրանք Հայաստանի դեմ են աշխատում: Հայաստանի համար մեկ «մուտիլովչիկը», համար մեկ սուտասանը և խաբեբան ինչ-որ մեկին կամ անձանց մեղադրում է ստի և կեղծիքի տարածման մեջ: Ենթադրում եմ՝ ակնարկելով, որ այդ բռնություն գործադրելը ենթադրալ ստի դեմ պայքարի իր միջոցն է: Ինքն այդ խուլիգաններին երևի գործի է դրել՝ կանխելու ենթադրյալ կեղծիքը»:

Ըստ Դանիելյանի՝ իրավիճակը ավելի լուրջ է, քան պարզապես հերթական բռնության կիրառումը.«Այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, ձգտում են ոչնչացնել Հայաստանը, և այդ պլանի հերթական քայլերից մեկը լինելու է քաղաքացիական բախումներ և նույնիսկ քաղաքացիական պատերազմ սադրելը»:

Դանիելյանն ասում է՝ պետք է հասկանալ, որ երկրի ղեկավարը զրո է.«Ինքը ոչ թե Նիկոլ, այլ Նոլիկ Փաշինյանն է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Այս թեմայով