Առանց համարանիշի մեքենա վարած ոստիկանը պատժվել է

Ապրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։

Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։

Նա հիշյալ արարքը կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի։

Այս թեմայով