Առաջիկա օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն. սպասվում են պաշտոնանկություններ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն: Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը:

«Փաստի» տեղեկություններով «կրճատման տակ են» Հայկազ Բաղմանյանը եւ Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի:

Որոշվել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից ամենաերիտասարդը` 47–ամյա գեներալ–մայոր Օնիկ Գասպարյանը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

Այս թեմայով