Ավինյանը վախենում է. մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին

Հոկտեմբերի 26-ին Politik.am գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:

Armdaily.am լրատվականին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ հոդվածն ամբողջովին հերյուրանք է.«Այդպիսի բան տեղի չի ունեցել»: Մեր այն հարցին, թե փոխվարչապետը չի պատրաստվու՞մ պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեղկողներին, Սիսեռյանը պատասխանեց.«Եթե որոշենք որոշակի քայլերի դիմենք, ապա դրա մասին կտեղեկացնենք»:

Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:

Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա:  Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին:

Այս թեմայով