Արարատի մարզպետարանում 1937 թվականն է. աշխատակիցների բաց նամակը վարչապետին

Արարատի մարզպետարանում գործում է 1937 թ.-ի «տրոյկան». մարզպետը, Լիլիթ Միրզախանյանը՝ խորհրդական՝ գլխավոր քարտուղարի գործառույթով և Մարո Մարգարյանը՝ իրավաբանական բաժնում խորհրդական:

Տիկին Լիլիթը ստիպում է աշխատողներին դիմում գրել՝ հայտարարելով.«Մարզպետը քեզ հետ չի ուզում աշխատել» կամ «Վստահելկի չես»: Ով չի ենթարկվում, նա ծառայողական քննություն է նշանակում: Բոլորը վախեցած են, ահաբեկված, թե հանկարծ հերթն իրենց չհասնի:

Ազատել են Արտաշատի, Մասիսի, Վեդու ԲԿ-ների տնօրեններին (բոլորի գործերն էլ գտնվում են դատարանում), Մասիսի, Արտաշատի Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ-երի) պետերին, ֆինանսական և սոցիալ-տնտեսական  վարչության պետին, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետին, տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետին, ծառայողական քննության ընթացքում է գտնվում գլխավոր քարտուղարի տեղակալը և իրավաբանական բաժնի պետը (ի դեպ, վերջինիս հետապնդում են ՀՅԴ անդամ, նախկին փոխմարզպետ եղբոր համար՝ դեռևս 2018թ.-ի հոկտեմբերի 3-ից):

Տիկին Լիլիթը Ծառայողական քննության համար «գործ է սարքում» և առանց աշխատողին հրավիրելու, լսելու և պարզելու առաջացած խնդիրները` իր կամքը լուռ կատարող մարդկանց (հանձնաժողովով) ստորագրությամբ որոշում է աշխատողների ճակատագիրը:

Պարոն վարչապետ, ուզում ենք հասկանալ՝ սա՞ է Ձեր ժողովրդավարությունը, թավշյա հեղափոխության արդյունքը:

Մարզպետարանի աշխատողներ
(հասկանալի պատճառով անուններ չենք հրապարակում)

Այս թեմայով