Արման Դիլանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր, Երվանդ Խունդկարյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Արման Դիլանյանին: ԱԺ նիստին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ԱԺ փակ քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր.  թեկնածությանը կողմ է քվեարկել  81, դեմ՝ 7 պատգամավոր:

ԱԺ-ն ընտրեց նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին:

Ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Կողմ է քվեարկել 74, դեմ՝ 10 պատգամավոր:

Այս թեմայով