Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ

Կադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը, տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն.

«Որպեսզի դա ոչ թե լինի զուտ գրասենյակների աշխատանքը համակարգող, այլ մեր բոլոր ծառայությունների փաթեթը կատարելագործող վարչություն»։

Մինչ այս նշանակումն Արման Օսիկյանը Կոմիտեի ղեկավարի օգնականն էր։

 

Այս թեմայով