Բաց նամակ վարչապետ Փաշինյանին՝ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի կոլեկտիվից

Մեծարգո՛ պարոն վարչապետ, ՀՀ ԿԳՆ կողմից 2019թ մարտի 12-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանին հայտարարվել է խիստ նկատողություն՝ տեսչական մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով:

       Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջի

կոլեկտիվի բացարձակ մեծամասնությունը 2019 թվականի մարտի 14-ի կոլեկտիվի ժողովում արձագանքել է այդ որոշմանը և իր վերաբերմունքն է արտահայտել հարցի վերաբերյալ:

  Կառլեն Հայրապետյանը քոլեջի տնօրեն է ընտրվել 2017 թվականի մայիսին՝ քոլեջի կառավարման խորհրդի կողմից: Նրա աշխատանքային կառավարման մասնագիտամանկավարժական հմտությունները, մարդկային լավագույն որակները, քոլեջի հեղինակության բարձրացմանը միտված նպատակադիր ջանքերը արժանիորեն գնահատվում են քոլեջի կոլեկտիվի բացարձակ մեծամասնության և ուսանողության կողմից:

      Կառլեն Հայրապետյանի՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտելիքները, կառավարչական հմտությունները, կրթական և մանկավարժական ոլորտում բանիմացությունը մեծապես նպաստել են քոլեջի առաջընթացին: Նրա նախաձեռնողականության արդյունքում հարստացել և արդիականացել են քոլեջի ուսումնաօժանդակ հնարավորությունները:

     Կառլեն Հայրապետյանը արժանիորեն վայելում է քոլեջի աշխատակիցների և ուսանողների հարգանքն ու վստահությունը:

     Մենք կարծում ենք, որ ուսումնական հաստատությունը կենդանի, աշխատող օրգանիզմ է: Եվ ինչպես յուրաքանչյուր աշխատանքում, այստեղ էլ կարող են լինել թերություններ, որոնք, մեր խորին համոզմամբ, մեր կոլեկտիվը կարող է շտկել իր բանիմաց տնօրենի օգնությամբ:

Քոլեջի աշխատակազմի բացարձակ մեծամասնությունը վիրավորված է համարում իր՝ դասախոսի և աշխատակցի արժանապատվությունը՝ համոզված լինելով, որ տնօրենի նկատմամբ վճռական քայլեր անելուց առաջ անհրաժեշտ էր լսել նաև կոլեկտիվի կարծիքը, այցելել քոլեջ՝ շփվելու համար ուսանողների հետ, լսելու նրանց վերաբերմունքն ու կարծիքը: Ինչպես նաև տեսնելու այն բարեփոխումները, որ իրականացվել են քոլեջում Կ. Հայրապետյանի տնօրինության շրջանում:

      Մենք առաջնորդվում ենք ուսումնական հաստատության շահով և վստահ ենք , որ կրթական համակարգը ունի Կ. Հայրապետյանի նման ղեկավարների կարիք:

  Ուստի, ակնկալում ենք, որպեսզի մեր ղեկավարին տրվի աշխատանքով թերությունները շտկելու և ձեռքբերումները ավելացնելու հնարավորություն:

Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում շարունակվում է դասախոսների բողոքի ակցիան և ուսանողների դասաադուլը՝ տնօրենի աշխատանքից անարդար ազատման դեմ:

2019 թվականի մարտի 13ին  Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում քոլեջի տնօրեն Կ. Հայրապետյանը ԿԳՆ հրամանով ազատվել է աշխատանքից:  Քոլեջի կոլեկտիվի բացարձակ մեծամասնությունը և ուսանողները համաձայն չեն քոլեջի տնօրենի՝ աշխատանքից ազատման ոչ իրավաչափ և ոչ ժողովրդավար որոշման հետ: Կոլետիվի կարծիքով  որոշումը ժողովրդավար չէ որովհետև հաշվի չի առնվել կոլեկտիվի մեծամասնության կարծիքը և իրավաչափ չէ, քանի որ նշված դիտողությունները վերացվել են, բայց խիստ նկատողությունը մնացել է: Եթե անգամ եղել են թերություններ, ապա դրանք բավարար պայման չեն կարող լինել՝ արդարացնելու համար տնօրենի ազատումը: Տնօրենը բարեխիղջ, նվիրված ղեկավար է, նա ծանրակշիռ դեր ունի կրթության որակի ապահովման և կազմակերպչական շատ հարցրերի լուծման գործում:

Քոլեջի կոլեկտիվ

Այս թեմայով