Բուլկի Արամի դրամական միջոցները ավելացել է 200 հազար դոլարով

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ, իրենց պաշտոնավարման տարիներին հասցրել են անձնական մեծ կարողություն դիզել: Այսօր ներկայացնում ենք Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի կարողությունը, որը նա ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Արամ Հարությունյանը, ըստ իր ներկայացրած հայտարարգրի, ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ, երեք հողամաս և մեկ հասարակական նշանակության շինություն: Հետաքրքիր է, որ 2015 թվականի իր հայտարարագրում նա այս քանակի անշարժ գույք չէր հայտարարգրել:

Պատգամավորը ունի նաև ավելի քան 12 միլիոն դրամի բաժնեմաս, դրամական միջոցները կազմել են ավելի քան 923 հազար դոլար: Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացել է 200 հազար դոլարով:

Այս թեմայով