Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մնալու մասով

Հայաստանի արտաքին քաղաքական ամենակարևոր հարցերից մեկը՝ արցախյան հիմնախնդիրը, տարբեր փուլերում տարբեր ակտիվությամբ է դրսևորվել։ Ինչպես իշխանափոխությունից հետո հաճախ է լինում, Հայաստանում առկա խնդիրներին ծանոթանալու կամ լուծումներ փնտրելու փոխարեն նախապատվությունը տրվում է անցյալում սխալներ կամ մեղավորներ փնտրելուն, ինչը ավելի շատ արվում է՝ ներկայում անգործության կամ վտանգավոր գործունեության վրա վարագույր քաշելու համար։

Ե՞րբ և ո՞ւմ օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Հարցը տարբեր ժամանակաշրջաններում շատ է քննարկվել և հիմնականում շահարկվել քաղաքական նպատակներից ելնելով։

Հաշվի առնելով որ քաղաքական տարբեր գործիչներ, ցավոք նույն դրդապատճառներով ամենքն իր շահերից է ներկայացնում պատմական փաստերը, որոշեցինք ուսումնասիրել  90-ականների այդ ժամանակաշրջանի մամուլը, հասկանալու իրականությունը, և հարցն մեկընդմիշտ փակելու։ Կներկայացնենք 1997 թվականի սկզբերից մամուլի հրապարակումներից հատվածներ։

Այսպես․

«Հայք» թերթ, 28 հունվարի 1997թ․

«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձևով»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին: Ներկայացնում ենք պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի /խմբ․ ՀՀՇ կուսակցություն/՝ հունվարի 26-ին Վեհաժողովում ունեցած ելույթը:

«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական և տնտեսական բնույթ»»:

Այս ելույթը 1997 թվականի սկզբին է եղել, երբ Հովհաննես Իգիթյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, որը հույսով է, որ ԼՂՀ-ն կդառնա բանակցային կողմ։ Այդ ժամանակ ՀՀ նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը իսկ Լեռնային Ղարաբաղում նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, Իգիթյանը հույս է հայտնում որ Ադրբեջանը կսկսի բանակցել ուղիղ Քոչարյանի հետ։ Տարորինակ կերպով, այսօր՝ 22 տարի անց, երբ Իգիթյանն նույն հանձնաժողովում է՝ արդեն որպես փոխնախագահ, վստահաբար պնդում է, որ Արցախը դուրս է մղվել բանակցություններից միայն 1998 թվականից հետո:

Անցնենք առաջ․

«The Armenian Reporter», 25 հունվարի 1997թ․

Հատված ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի ելույթից

/խմբ․ Արմեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետ 11․1996-02․1997թթ․/

«Մենք հավատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցությունները պետք է տեղի ունենան ներգրավված կողմերի միջև, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, և ոչ թե թելադրվեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից:

Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության:

Ես չեմ ուզում խորանալ հնարավոր յուրաքանչուր մոտեցման մանրամասների մեջ, բայց կոնֆլիկտի վերաբերյալ քննարկումները, կարծում եմ, պետք է հաշվի առնեն հետեւյալ իրողությունները»:

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով