Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով. Արաատ Միրզոյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է, եւ հարցի լուծումը հնարավոր է համարում բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը.«Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով եւ քարոզում  ատելություն: Դա ոչ միայն խանգարում է բանակցությունների գործընթացին, այլեւ առաջացնում է նոր խնդիրներ»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Այս թեմայով