Դրական ենք ընդունում Մինսկի խմբի վերջին հայտարարությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիթցենբերգերը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման հարցը:

Ալիևը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը, նաև նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այդ թվում՝ բանակցային գործընթացի ձևաչափի հարցում նրանց դիրքորոշումը դրական են ընդունում Ադրբեջանում:

Լիթցենբերգերն իր հերթին նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բարձր է գնահատում Ադրբեջանի ներդրումն Աֆղանստանի խաղաղապահ առաքելության հարցում:

Այս թեմայով