ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման

ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը.

«Հարգելի´ համալսարականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ կայքը՝ YSMU.am-ը, ենթարկվել է հակերային հարձակման: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքի հասանելիություն ժամանակավորապես արգելափակվում է:

Իրավապահ մարմինները նույնպես տեղեկացվել են կայքի վրա հակերային հարձակման վերաբերյալ:
Համապատասխան մասնագետներն աշխատանքներ են տանում գրոհը չեզոքացնելու և կայքի աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»:

Այս թեմայով