Երևանի 2800 ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար կունենա

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որևէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպտեմբերի 29-ին` Երևանի 2800 ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապետի թեկնածուների մեջ էր: 

«Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ` Երևանի տոնին կլինի քաղաքապետ», — ասել է նա:

Ստացվում է` կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու և պատշաճ ձևով ներկայանալու համար: Հիշեցնենք` հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին` այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Այս թեմայով