Զոհրաբ Մնացականյանը նույնպես կմեկնի Արցախ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես կմեկնի Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Ազգային անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին հայտնլ է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն իսկ մեկնել է Արցախի Հանրապետություն:

Այս թեմայով