«Էս ի՞նչ վիճակ ա». Փաշինյանը՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու» զուգարանների վիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտում լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց, որ Իրանի շատ քաղաքացիներ բողոքում են տեղի զուգարաններից և խնդրեց ստուգել զուգարանային պայմանները։

Վարչապետը խնդրեց ցույց տալ զուգարանի տեղը, և երբ ներս մտավ, շտապ դուրս եկավ։

«Էս ի՞նչ վիճակ ա», — մաքսատան պետին դիմեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հորդորեց կարգավորել տիրող իրավիճակը։

Այս թեմայով