Թե՛ իմ, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Էդմոն Մարուքյանի միջև կոնսենսուս կա սկսել պայքար Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ

Թե՛ իմ, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Էդմոն Մարուքյանի միջև կոնսենսուս կա, որքան էլ դա զարմանալի լինի: 
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կոնսենսուս կա «Ելք» դաշինքում սկսել պայքար Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ:

«Որովհետև մենք երեքս էլ համարում ենք, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է: Դաշինքի համար Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է, և մենք հայտարարել ենք, որ հանրությունն իրավունք ունի նման պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, նրա դեմ ըմբոստանալու: Հանրությունն իրավունք ունի հետևություն անել, որ իրավունք ունի բողոքել այն ճանապարհի դեմ, որը սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոստացան, բայց խաբեցին:

Մենք էլ «Ելք» դաշինքով հայտարարել ենք, որ եթե հանրությունն այդ առումով ռեալ պահանջարկ ներկայացնի, մենք մեր պատվի խնդիրը կհամարենք այդ պահանջարկն իրականացնելը »,- ասաց նա:

Այս թեմայով