«Ժառանգության» նախաձեռնությամբ կայացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում

Այսօր Ռազմավարական Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի (ՌԱՀՀԿ) քննարկումների դահլիճում տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում:

Հանդիպումը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը՝Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով: Ներկա էին «Լույս» դաշինքի, «Օրինաց Երկիր», «Հայք», «Ժողովրդական Ուղի» և «Ռեֆորմիստներ» կուսակցությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Նոր Հայաստանի ոգուն հարիր է, որ առաջիկա ընտրություններն անցնեն դրական լիցքով՝ սիրո և համերաշխության հեղափոխության իդեալներին համահունչ: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ մրցապայքարին մասնակցող ուժերը խոսեն իրար հետ, քննարկեն եւ համաձայնության գան:

Քննարկմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները ողջունեցին և բարձր գնահատեցին «Ժառանգության» այս նախաձեռնությունը:

 Նրանք համակարծիք էին ընտրությունները հավասարության, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության մթնոլորտում անցկացնելու հարցում: 

Այս թեմայով