Ժիրայր Սեֆիլյանը չի ասել` Սամվել Բաբայանի հետ կհամագործակցենք մեր թեկանծուին պաշտպանելու դեպքում. Վահագն Ավագյան

 «Սասան ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ժիրայր Սեֆիլյանը ասուլիսի ժամանակ չի հայտարարել Արցախում որևէ մեկի հետ համագործակցելու մասին, եթե այդ մեկը սատարի Սասնա Ծռերի թեկնածուին:

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկության`  Սեֆիլյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե նա պաշտպանի իրենց թեկնածուին:

Politik.am-ի հետ զրույցում Վահագն Ավագյանը ասաց, որ նման հայտարարություն չի եղել, երբ առանձին հարց է հնչել Սամվել Բաբայանի հետ կապված, Ժ. Սեֆիլյանը նրան հորդորել է առհասարակ լինել աջակցողի դիրքում.

«Իսկ այլ ուժերի հետ համագործակցելու մասին ասվել է, որ բոլոր այն ուժերը, որոնք իրենց օրակարգում կունենան Արցախը դե յուրե Հայաստանի մարզ ճանաչելը և նախկին ռեժիմի հանցագործությունների հետ առնչություն չունեն, մենք պատրաստ  ենք ինչպես համագործակցել, այնպես էլ աջակցել այդ ուժի ներկայացրած թեկնածուին»:

Վահագն Ավագյանը ավելացրեց` հետևաբար խնդրում եմ ֆիքսել տարբերությունը «մեր թեկնածուի» և «մեր գաղափարի» աջակցելու միջև, ինչից կախված կլինի մեր համագործակցությունը:

 

 

Այս թեմայով