«Ժողովուրդ». Գյումրիի փողոցների շինաշխատանքներում ներգրավված ընկերություններին աշխատանքի դիմաց չեն վճարել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոց­ների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրու­թյան մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա հա­մար էլ չեն ստացել, չեն ավարտել աշխատանքները»:

Ի դեպ, Գյումրիի փողոցների անբարեկարգ վիճակի թե­ման բարձրացվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ, ու նա հայտարարեց, որ այդ հարցով կզանգի քաղաքապետ Բալասանյանին: «Դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որևէ խն­դիր չկա: Այնպես որ, մենք կախարդական փայտիկ չունենք, որ միանգամից կառուցենք»,- մեր հարցին պա­տասխանեց Բալասանյանը»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով