«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի գործով անկախ հանձնաժողով կստեղծվի

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդության իսկությունը պարզելու նպատակով ստեղծել է անկախ բժիշկների հանձնաժողով՝ փորձելով այդ կերպ հասկանալ, թե նրա կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ:

 Եվ, ահա, տեւական ժամանակ է, ինչ ԱԺ նախկին պատգամավորի պաշտպաները պայքարում են, որ նախաքննական մարմինը, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինի գրավով, սակայն 2018 թվականի հունիսից մինչ օրս փորձերը անցնում են ապարդյուն»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա  համարում

Այս թեմայով