«Ժողովուրդ». Տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը կհանվի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:

Խնդիրները կարգավորելու եւ տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել եւ այն քննարկման դրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկոսությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:

Ըստ նախարարության`տեխզննման կտրոնի արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ ինֆորմացիան մեքենայի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտանաբերված թերությունների վերաբերյալ»:

Ամբողջական հոդվածը՝  թերթի այսօրվա համարում

Այս թեմայով