Ինչու՞ չի ձերբակալվում Գազի Հովոյի լրագրող ծեծող տղան

ՀՀ իրավապահ մարմինները անցել են ակտիվ աշխատանքների և ամեն կերպ փորձում են օրինական միջոցներով պատժել բոլոր նրանց ովքեր համաժողովրդական շարժման օրերին փորձել են ճնշել ժողովրդի կամքը:

Ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Իհարկե մի քանի օր անց նրանք դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին, սակայն դրանից հետո դատախազության կողմից դադարեցվեց Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունները: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չպետք է լինի անպատժելի մարդ:

Համաժողովրդական շարժման օրերին նաև մի շարք լրագրողների նկատմամբ ևս բռնություններ կիրառվեցին: Այդ օրերին բռնություն կիրառվեց նաև Ազատություն ռադիոկայանի լրագրողի նկատմամբ: Մամուլի հրապարակումների համաձայն լրագրողին հարվածած անձը  Արտաշատում հայտնի Գազի Հովոյի տղաներից՝ Արթուր Ղազարյանն է եղել, ով նաև Արտաշատի ՋՕԸ տնօրենն է:

Հետաքրքիր է, որ այս ամենի ֆոնին Գազի Հովոյի տղան շարունակում է ազատության մեջ ման գալ: Եվ սա այն դեպքում, երբ լրագրողին հարվածելու իր քայլը ֆիքսված է տեսախցիկով: Գազի Հովոյի տղան պետք է պատասխանատվության ենթարկվի, հակառակ պարագայում դա կլինի հակահեղափոխության հաղթանակը:

Այս թեմայով