Ինչպիսին կլինի նոր Թուրքիան աշխարհի համար, մեկնաբանում է դեսպան Արման Նավասարդյանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով Թուրքիայում կատարվածը, նկատի ունենալով կիրակի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այդ երկրի համար բեկումնային պահ է եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության առումով եւ այն ինչ հիմա է ընթանում երկրորդ արարվածն է այն բեմականացման, որը սկսվել է անցյալ տարի, երբ Էրդողանը սարքեց հեղափոխության փորձը: Այս մասին բանախոսն հայտարարեց “Հայելի” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Բանախոս Նավասարդյանը լիակատար համոզմունք ունի, որ այդ բեմականացմամբ Էրդողանը ցանկանում էր անցնել նման փոփոխությունների, որոնք այսօր արդեն իրականություն են: Խոսլեով այն մասին, թե ինչ կարող է այն տալ, դեսպան Նավասարդյանը նշեց, որ հնարավոր է որ փոփոխություն լինի Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում եւ սկսած քսաներեք թվականից անցյալ դարի, երբ մշակվեցին աշխարհիկ Թուրքիայի արտաքին քաղաքական կոնցեպտները, փաստորեն արդեն կարելի է համարել վերջացած եւ Էրդողանը փորձում է անցնել արդեն ավտորիտար ռեժիմի պայմաններում նոր քաղաքական գծի:

Արտաքին քաղաքականության ոլորտում բանախոս Նավասարդյանը հատկապես կարեւոր է համարում եվրոպական ուղղությունը, որտեղ անշրջելի գործընթաց է սկսվում Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնմամբ:

Դեսպանը կարծում է, որ եթե նման բան լինի եւ Անկարան վերականգնի մահապատիժը, ապա կփակվեն նրա ճանապարհները դեպի Եվրոպա: Ուշագրավ մի հանգամանք, որի վրա բանախոսը հրավիրում է ուշադրություն այն վերաբերմունքն է, որ ունի Էրդողանը այդ հարցում:

Ըստ ամենայնի նա այդքան էլ չի ցավում որ հեռանում է Եվրոպայից, քանի որ Անկարան այլ ուղղվածություն է տվել իր արտաքին եւ ներքին քաղաքական գծին, որը ավելի արեւելյան է: Արման Նավասարդյանը կարծում է, որ Էրդողանը ցանկանում է դառնալ սուննի իսլամական աշխարհի առաջնորդ եւ դառնալ սուլթան իր տեսակի մեջ: Ամերիկյան ուղղության հետ կապված հարաբերությունների ներկայիս վիճակը այնքան էլ լավ չեն:

Մոսկվան էլ կարծես ավելի ներողամտաբար է նայում տեղի ունեցող գործընթացներին, սակայն նաեւ չի կարելի ասել, որ կատարվող գործընթացները չեն ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Ապացույցը ըստ բանախոսի Սիրիայում տեղի ունեցողն է որոնք ազդակ են տալիս, որ ռուս-թուրքական հարաբերություններում լուրջ դժվարություններ են սպասվում: Արման Նավասարդյանն արձանագրում է, որ Անկարա-Մոսկվա հարաբերություններում գեոպոլիտկան միշտ գերակա է երկկողմ հարաբերություններին, լինի տնտեսական, քաղաքկան կամ այլ:

Այս թեմայով