Իշխանության քվեն բավարարում է, որ իրենք վարչապետ նշանակեն

Ի լրումն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե արդյոք խորհրդակցվել է վարչապետի նշանակման հետ կապված հարցը «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Politik.am-ի հետ զրույցում նշեց. «Իմ կարծիքով քաղաքական մեծամասնության քվեն, ինչքան որ կա բավարարում է, որպեսզի իրենք ինքնուրույն ձևավորեն կառավարություն և նշանակեն վարչապետ»:

Միքայել Մելքումյանը հավելեց, որ հարցը մնացել է կիսատ` խորհրդակցել են, թե` ոչ, սակայն ներկայացվել է, որ ոչ, չեն խորհրդակցել. «Այսինքն` մեծամասնության քվեն բավարարել է, որպեզի ինքնուրույն նշանակեն վարչապետ, ինչը նշանակում է, որ տվյալ պահին իրենք էին որոշելու նշանակման ճակատագիրը»:

Այս թեմայով