Իսկ չե՞ք ուզում Հայաստանը հռչակել Նիկոլստան. Էդուարդ Շարմազանով

Անցյալ շաբաթը ռեկորդային էր խայտառակ իրադարձություններով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նախ, պարզվեց, որ ազգիս թավշյա վարչապետ Փաշինյանը պատրաստվում է առանց օրակարգի հստակեցման հանդիպել Ալիևի հետ: Դուշանբեի վերելակում անօրակարգ հանդիպման խայտառակ հետևանքները դեռ չենք մարսել:

▪️Նիկոլից իմացանք, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ:
Ուրեմն, Բրյուսել թռչելուց առաջ թող բարի լինի ցուցակը ներկայացնի՝ նոր թռչի ուր ուզում է: Եթե չներկայացրեց, ուրեմն գործ ունենք Փաշինյանի հերթական սուտ ու անպատասխանատու հայտարարության հետ:

▪️Նիկոլի նախարարներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, այսինքն՝ կզրկվեն հացի գումար վաստակելու հնարավորությունից:

▪️Հպարտ ու երջանիկ իշխանությունը քանդում է մայրաքաղաք Երևանի պատմական հուշարձաններից մեկը: Վանդալների ականջը կանչի:

▪️ԿԳ տխրահռչակ նախարարի հերթական ճնշումը՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ձախողվեց:

▪️Չնայած Նիլոլի պնդումներին, թե Մարտի 1-ը բացահայտված է, պարզ դարձավ, որ ընդամենը սպեկուլյացիա է և առ այսօր որևէ մեղադրանք 10 զոհերի պահով առաջադրված չէ: Այստեղ ևս գործ ունենք Փաշինյանի հերթական ստի հետ:

▪️Նիկոլամերձ շրջանակներում առաջարկում են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր:

Շատ համեստ չե՞ք, հպարտներ ջան: Միանգամից հռչակեք Փաշինյանին ցմահ տիրակալ, իսկ երկիրն էլ վերանվանեք Նիկոլստան:

Հ.Գ. Եթե ապրիլի 23-ը ցանկանում եք նշել, ապա հուշեմ… 1920թ. ապրիլի 23-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս։

Սա հաստատ ավելի կարևոր է, քան հպարտների իշխանազավթումը», — գրել է Շարմազանովը։

Այս թեմայով