Խոսրովի անտառի հրդեհը բնական պատճառներով չի առաջացել

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակում է համագործակցել քննչական մարմինների հետ օգոստոսին խոսրովի արգելոցում տեղի ունեցած հրդեհների պատճառները պարզելու համար:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ հրդեհը բնական պատճառներով չի առաջացել. «Այսինքն այնպիսի երևույթներ, ինչպիսին են կայծակը ամպրոպը չէին կարող նման հերդեհ առաջացնել: Իսկ թե պատճառահետևանքային կապը ոնց է արտահայտվել, արդեն քննչական մարմինը կաշխատի կպարզի: Մեզնից պահանջվող ողջ ինֆորմացիան մենք տալիս ենք, մասնավորապես` ամերիկյան համալսարանի մասնագետների վերլուծության արդյունքում ներկայացված լուսապատկերը նույնպես»,- նշել է նախարարը:

Այս թեմայով