«Սասնա Ծռեր»-ը ստորագրահավաք է սկսում, հաջողության հարցում կասկած չունենք. Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցությունը ստորագրահավաք է սկսում Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու համար.

«Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցը շարունակվում է առանցքային լինել «Սասնա ծռեր» կուսակցության օրակարգում: Մեր կուսակցությունը որպես շարժման Արցախյան բաղադրիչ օրեր առաջ` պաշտոնական գրանցումից հետո, այդ առաջնահերթ խնդիրը լուծելու համար նախաձեռնում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ստորագրահավաք-դիմում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- նշվում է հայտարարության մեջ:

Politik.am-ի հարցին, թե ի՞նչ ընթացակարգով և ժամկետներում են նախատեսում ստորագրահավաքն իրականացել կուսակցության խոսնակ Վահագն Ավագյանն ասաց, որ ժամկետների վերաբերյալ կոշտ սահմանափակումներ չկան, իսկ ընթացակարգը շատ պարզ է` այն պաշտոնապես կազմակերում է կուսակցությունը, որը մի քանի օր առաջ է գրանցվել Արցախում:

Հարցին` մոտավոր ի՞նչ պատկեր կստացվի ստորագրահավաքից, Վահագն Ավագյանն ասաց, որ գործընթացի հաջողության հարցում կասկած չունեն.

«Մեր քաղաքական օրակարգը մեկն է` Արցախը նաև դե յուրե Հայաստանի մարզ ճանաչել, ինչպես որ այն դե ֆակտո հանդիսանում է: Վստահ ենք, որ հայության շրջանում բացարձակ մեծամասնությունը նույն մտայնությունն ունի»:

Այս թեմայով