Կալանավորները պայմաններից չեն բողոքել. Անի Սամսոնյանը` Արմավիր քրեակատարողական հիմնարկ այցի մասին

Երեկ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ իր այցի մասին: Քրեակատարողականում շրջելուց հետո Անի Սամսոնյանը բարձրացրել է այնտեղ առկա մի քանի խնդիրներ, սակայն պատգամավորի հավաստմամբ`անհատական և խմբային զրույցներում կալանավորների կողմից պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն հնչել.

«Բուժմասը ընդարձակ տարածք է, որտեղ նախատեսվում է ունենալ վիրահատարան: Այս քրեակատարողական հիմնարկում ևս առկա է բժիշկ մասնագետների կարիք և թափուր հաստիքները դժվարությամբ են համալրվում կամ չեն համալրվում: Չնայած այն բանին, որ Արմավիր ՔԿՀ-ն նոր է կառուցված, շենքային պայմանները խոնավ են և առկա է ջրատար խողովակների սարքինության խնդիր»:

Պատգմավորի խոսքով` կալանավորների զբաղվածության խնդիրը լուծելու համար նախատեսվում է հիմնարկին կից տնտեսություն հիմնել:

Politik.am-ի հարցին, թե նշված խնդիրներին լուծում տալու համար գործնական ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, Անի Սամսոնյանն ասաց, որ պետք է Կառավարությանը առաջարկներ ներկայացնեն` անհրաժեշտության դեպքում գրավոր  տարբերակով  խնդիրը բարձարացնեն .

«Նշված խնդիրների մասին այսօր կխոսեմ նաև հանձնաժողովի նիստում»:

Ներկայումս հիմնարկում կան 539 ազատազրկված, որից 157-ը, կալանավոր, իսկ դատապարտյալներից 34-ը ցմահ դատապարտված:

Այս թեմայով