Կառավարությունը հատուկ մազոխիզմով է տառապում

«Երբ որ անցնում էինք կառավարման խորհրդարանակն մոդելին, ասում էին այն խայտառակ արատավոր ավանդույթը, որը քաղաքական տարվա ավարտին բոլոր կառավարությունները շփ-թփ բերում և նախագծերը դակում են, հենվելով մեծամասնության ալարելու վրա, այլևս չի լինի, իսկ հիմա այդ ամենը շարունակվում է և չեք տալիս հնարավորություն նախագծերը մանրամասն քննարկելու», այսօրվա ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով դեկտեմբերի վերջին կառավարության կողմից ներկայացված և խորհրդարանի քվեարկությանը հանձնած մի շարք օրենքների փաթեթներին:

Զոհրաբյանը Վարդան Արամյանին հիշեցրեց, որ հարկային փաթեթի քննարկման ժամանակ իրենց մեղադրում էին  հարկային խաղի արդար կանոններ սահմաննել  չցանկանալու մեջ.« բա արդար կանոններ սահմանել էիք, թողեի՞ք աշխատեր այդ կանոնները,երբ որ մենք ասում էին խնդրահարույց է, դուք մտածում էինք մենակ դուք եք խելոք, իսկ այստեղ նստած մարդիկ ոչինչ չեն հասկանում. կամ հատուկ մազոխիզմով եք տառապում կամ ուղղակիորեն չգիտեք, որ խաղի կանոնն է արդար, կամ էլ ամեն անգամ փորձում եք խաղի կանոնները հարմարեցնել ձեր ներքին խաղի կանոններին»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Այս թեմայով