Կառավարությունը շարունակում է սուբսիդավորել գործարաններին, բանկերին` գյուղացու անվան տակ

Կառավարությունը շատ ուղղություններով փորձում է բարեփոխումներ իրականացրել՝ սոցիալական, կոռուպցիայի դեմ պայքարով, հարկային բարփոխումների նախաձեռնելու միջոցով, իսկ գյուղատնտեսության ոլորտում ամեն բան նույն է, և որևէ դրական տեղաշարժ չկա: Այս մասին այսօր  Politik.am-ի հետ զրույցում, ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: 

«Օրինակ՝ կառավարությունը շարունակում է սուբսիդավորել գործարաններին, բանկերին, գյուղացու անվան տակ:

Գյուղացու անվան տակ, որոշ գործարարներ  ցածր տոկոսով, երկարաժամկետ վարկեր են ստանում:

 Գյուղատնտեսության նախարարությունն էլ հայտարարել էր, որ լոլիկի մթերման համար վարկեն են հատկացնելու, մնում ենք զարմացած,  քանի որ Հայաստանում այսօր լոլիկ գրեթե չկա: Մենք գիտենք, որ Պարսկաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Հայաստան է ներկրվում տոմատի մածուկ, որը փաթեթավորվում է Հայաստանում հայկական պիտակի տակ և այդ փողերը այդ կերպ լվացվում են, իսկ գյուղացին այդ  գումարները չի տեսնում»,-ասաց Բերբերյանը, ավելացնելով, որ այստեղ մեղքը գյուղատնտեսության նախարարությանն է, քանի որ եթե վերջինս ուղիղ գյուղացուն սուբսիդավորելու առաջարկը ներկայացնի , ապա կառավարությունը միանգամից այն կընդունի:

Բերբերյանի համոզմամբ, կադրային լուրջ խնդիրներ են առկա, ոլորտում աշխատում են մարդիկ ովքեր չեն տիրապետում գործին, չեն հասկանում բանգավառից, չեն տեսնում բնագավառի ապագան  և դա այն հանգամանքներից մեկն է, որը խանգարում է ոլորտի զարգացմանը, ավելացնելով,  որ եթե նմանատիպ կերպ ամեն բան ընթանա, ապա մի քանի տարուց Հայաստանում գյուղատնտեսություն չի լինի և ամեն բան կներկվի դրսից:

    «Ես դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում , Էրնեկյանի հետ համատեղ առաջին հակակարկտային 30 սարքը ներկրեցինք Հայաստան, ես իմ կարծիքը խորհրդում հայտնել էի, որ դրանք Հայաստանում չեն աշխատի, դրանից հետո ինձ այդ խորհրդի նիստերին չկանչեցին:

Ապա գումարը փոխանցվեց Արգենտինա, ձեռքբերեցին 30 սարքերը, որոնք արժեցան ավելի քան 30 000 ԱՄՆ դոլար:

Այդ սարքերը Ացետիլինային սարքեր էին, որոնք կարող էին բարձրանալ 8-10 կմ ցրելու համար կարկտային բյուրեղիկները, իսկ մեր «գիտնականները»  որոշեցին որ բուտանով էլ կարելի է կրակել, այն դեպքում, երբ  վերջինս լավագույն դեպքում բարձրանում է 4 կմ և չէր կարող ազդել բյուրեղի գոյացման վրա: Այստեղ տեղի ունեցավ փողերի լվացում»,-նշեց Բերբերյանը, ավելացնելով , որ պետք է Քոչարյանին հարցնել, թե ինչու՞ ացետելինը փոխվեց բուտանի , և ի՞նչ ստուգումներ անցնելուց հետո սկսեցին այդպիսի սարքեր արտադրել Հայաստանում շատ ավելի թանկ գնով  քան ներկրվում էր:

 

 

Այս թեմայով