«Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր

Ադրբեջան-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը ռուսական «Правда» պարբերականին տված հարցազրույցում, անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցերի մասին:

«ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության գլխավոր գործոնը Բաքվի քաղաքական կամքն ու այնպիսի երկրների դիրքորոշումն է, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Տաջիկստանը: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են Հայաստանին համոզել՝ չգործել ՀԱՊԿ հիմնական մասնակիցների շահերի դեմ»,-ասաց Սավելևը:

Ըստ պատգամավորի, անդամակցությունը կարող է դրական արդյունքի հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Սավելևը նաև նշել է, որ ռուսական կողմը կաջակցի Ադրբեջանին, եթե այդ երկրի իշխանությունները ցանկություն հայտնեն անդամակցության հարցով բանակցություններ սկսել:

Այս թեմայով