Հայաստանի ձնամարտի ազգային հավաքականը կարող է մասնակցել Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը

Հարգելի՛ ընկերներ,Ուրախությամբ և հպարտությամբ ուզում ենք տեղեկացնել, որ Ապարանում անցկացված Ձնամարտի՝ ՀՀ 1-ին առաջնությունից հետո մեզ նկատեց նաև Ձնամարտի միջազգային միությունը։ Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ Հայաստանը, ի դեմս Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի, դարձավ միջազգային միության անդամ՝ միանալով Ճապոնիային, Նորվեգիային, Ֆինլանդիային, Ռուսաստանին, Չինաստանին և 30 այլ պետությունների։

Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսին՝ Ճապոնիայում, որտեղ հատուկ Հայաստանի անդամակցության առթիվ հրավիրվելու է համագումար՝ միջազգային միության բոլոր անդամ-երկրների մասնակցությամբ։
Հաջորդ ուրախալի լուրը ստացանք Ֆինլանդիայի ձնամարտի ֆեդերացիայից։ Լուրը մեզ հասավ պաշտոնական հրավերի տեսքով։ Մեզ հրավիրում են մասնակցելու ապրիլի 4-ից 10-ը Ֆինլանդիայում կայանալիք Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը, որին պատշաճ մասնակցելու նպատակով ՀՀ առաջնությանը մասնակցած թիմերից ձևավորել ենք Հայաստանի ձնամարտի ազգային հավաքական և այս պահին ակտիվորեն մարզվում ենք։

Հայաստանի հավաքականի համար այս տարին նորամուտային կլինի։ Սակայն դա չի նշանակում, որ մենք տրամադրված չենք վերադառնալ հաղթանակով։ Առաջնությանը հավուր պատշաճի մասնակցելուն պակասող միջոցներ ձեռք բերելու համար ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը, որը կարող է դրսևորվել՝
• Այս գրառումը հավանելով (like) և տարածելով (share)
• Մեկնաբանություններում պոտենցիալ հովանավորներին նշելով (tag)
• Իհարկե, չենք մոռանում նաև գրառումը հասցնել խնամի-ծանոթ-բարեկամներին 😉
Հավաքականին անհրաժեշտ գումարի չափն է 65․000 ԱՄՆ դոլար, որից 20․000-ը ներդրել ենք մենք՝ ինքներս։ Ուստի մենք մեկնարկում ենք համահայկական դրամահավաք՝ ձեռք բերելու մնացած 45․000 դոլարը։ Վստահ ենք՝ այս գործնթացում միասին կհասնենք մեծ արդյունքի։

Մեր հաշվեհամարն է՝
Հ/Հ 1510046429150100
ՀՎՀՀ 00197025
«Արարատբանկ» ԲԲԸ
Հայաստանի ձնամարտի ֆեդերացիա

Միասին կարող ենք ավելին!

Այս թեմայով