«Լուսավոր Հայաստանի» պատկերացրած լուծումները չեն կարող հանգել հարկերի չհիմնավորված բարձրացմանը.Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ֆինանասների նախարարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի «բարեփոխումներով» առաջարկվում է ակցիզային հարկի զգալի բարձրացում ապրանքների մեծ մասի համար.«Ընդ որում, բացի այս բարձրացումներից, նախատեսվում է ակցիզային հարկի բոլոր դրույքները ամեն տարի բարձրացնել ևս 5 տոկոսով։

Հ.Գ. Մեկ տարի առաջ Ելք խմբակցությունը իրականացնում էր հանրահավաք Հարկային օրենսգրքի փոփոխությունների, մասնավորապես սեղմված բնական գազի (ավտոմեքենաների) ակցիզային հարկի բարձրացման դեմ»

Politik.am-ի հարցին` կա՞ նախագծի կոնկրետ հաշվարկ, թե ինչպիսի դրական և բացասական ազդեցություն կունենա այս փոփոխությունը Հայաստանի տնտեսական կյանքում, Մ. Թանդիլյանը պատասխանեց.

«Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը հատկապես մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող ապրանքատեսակների վրա, ինչպիսին է վառելիքը, անխուսափելիորեն տանում է գնաճի՝ այլ հավասար պայմաններում: Տնտեսության վրա ազդեցություն ունեն տարբեր բաղադրիչներ, որոնց դրական և բացասական ազդեցության հանրագումարից է բաղկացած վերջնական արդյունքը: Բայց ակնհայտորեն քան քայլեր, որոնք բացասական ազդեցություն ունեն, ինչպիսին է հարկի բարձրացումը»:

Թե ինչպիսի՞ լուծումներ է առաջարկելու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և հնարավո՞ր է իշխանություններին համոզել չգնալ նման քայլի, Մանե Թանդիլյանը վստահեցրեց` «Լուսավոր Հայաստանի» պատկերացրած լուծումները չեն կարող հանգել հարկերի չհիմնավորված բարձրացմանը, քանի որ շրջանառության մեջ դրված նախագիծը չի ապահովում տնտեսական հեղափոխության հռչակված նպատակը.

«Չի կարող տնտեսություն զարգանալ ամեն տարի ավելացող հարկերով: Բիզնես միջավայրի կանխատեսելիությունը կենաց չէ, այլ գործուն մեխանիզմներ: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում հարկերը բարձրանում են հանրաքվեի միջոցով: Մեր ծրագրային դրույթներում նախատեսված է Հարկային օրենսգիրքը դարձնել Սահմանադրական օրենք, որպեսզի հնարավոր չլինի այդքան հեշտությամբ փոփոխել այն, և քաղաքական ուժերը պատասխանատվություն կիսեն տնտեսության վրա ազդելու կարևորագույն գործիքի համար»:

Մանե Թանդիլյանը նաև ավելացրեց, որ այս հարակային փոփոխությունների մասով բազմաթիվ մտահոգություններ և առաջարկություններ ունեն, որոնք կներկայացնեն, երբ նախագիծը հանձնվի ԱԺ-ի քննարկմանը: Եթե քաղաքական մեծամասնությունը ականջալուր չլինի, հանրությունը կտա իր գնահատականը:

 

Այս թեմայով