Հայաստանի սահմանին կանխվել է Աֆղանստանից հանցավոր խմբի ներթափանցման փորձը

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման աշխատակիցները հայ-թուրքական սահմանին 5 իրավախախտի են ձերբակալել:

Ռուս սահմանապահները Արտաշատի սահմանային բաժանմունքում կանխել ենք հանցավոր խմբի անօրինական մուտքը Հայաստան, տեղեկացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը:

Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է Աֆղանստանի 5 քաղաքացի:

Իրավախախտները հանձնվել են Հայաստանի Հանրապետության իրավապահներին: Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի մանրամասները պարզելու համար:

Այս թեմայով