Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2019 թվականի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով, այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսվ ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է: Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր, սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը», — ասաց ՀՀ վարչապետը:

Այս թեմայով