Վարչապետի հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետը ասել է, որ գործարարները Բաղրամյան 26 հասցեյում գտնվող շենք ճամպրուկներով փող էին տանում, այսինքն պարբերաբար պետական ծանրագույն հանցագործություն է կատարվել։

Հիմա ասում է, որ սխալ են անում, որ իրեն են հարցնում, թե այդ հանցագործություններն ինչի չեն բացահայտվում, այսինքն այդ հարցը պետք է պատկան մարմիններին տրվի։ Վարչապետի հետ դժվար է չհամաձայնվելը։

Վարչապետը հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր․

1․ կամ նախկին նախագահի հանդեպ քրեական գործ պետք է բացվի ծանր պետական հանցագործություն կատարելու համար,

2. կամ գործող վարչապետի հանդեպ է պետք վարույթ սկսվի նախկին նախագահի «բարի համբավը» վարկաբեկելու ու պետական կարևորագույն իսնտիտուտի հանդեպ հանրային անվստահություն ստեղծելու համար։

Եթե դա չի արվում, ապա պետք է․

1․ կամ գլխավոր դատախազը պատժվի իր պարտականությունները չկատարելու համար,

4․ կամ հայտարարվի, որ Հայաստանում իրավապահ մարմիններ ու սահմանադրություն գոյություն չունեն»։

Այս թեմայով