«Հայր սուրբեր, դավայ, ընգանք առաջ». Մանվել Գրիգորյան

«Հրապարակ » թերթը գրում է.

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ-ի մասնակցությամբ, նշվել է 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը, որին ներկա են եղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այլ պաշտոնյաներ եւ, բնականաբար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ որդիների հետ: Վետերանները նաեւ Եռաբլուր են այցելել, որտեղ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հարցազրույցներ է տվել եւ հերթական «մանվելական» մտքերն արտահայտել՝ ասելով․ «Ճիշտ է՝ նրանց (ադրբեջանցիների) գումարները մի քիչ շատ են, ճչալով, գոռալով զինամթերք են գնում, բայց 90-ականներին էլ կրկնապատիկ չէ՝ տասնապատիկ շատ են ունեցել: Շատ զենք ունենալն ավելի վնաս է, լավ է քիչ լինի, բայց իմաստավոր կիրառվի»: Ապա երկար-բարակ պատարագ մատուցող հոգևորականներին արագացրել է. «Հայր սուրբեր, դավայ, ընգանք առաջ»:

Այս թեմայով