Հանուն ինչի է ստում Օսիպյանը

Օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ (իրենց բնորոշմամբ համասեռամոլներ) հարձակվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնի վրա և բռնություն գործադրել ոստիկանության աշխատակիցների վրա.«…Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց: Ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին»: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության հետ տարածվել էր նաև տեսանյութ, որից ակնհայտ էր, որ իրականում նրանք բռնություն են կիրառում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Այս հաղորդագրությունից հետո հասարակական մեծ ալիք բարձրացավ: Մարդկանց համար անհասկանալի էր, թե ինչպես կարող են նոր Հայաստանում ինչ որ անձիք ներխուժել ոստիկանության բաժանմունք և ծեծի ենթարկել ոստիկանության աշխատակիցներին: Այս իրավիճակում, երբ ոստիկանությունը չի կարողանում իրեն պաշտպանել մասնավոր անձանց հարձակումներից, ապա ինչպե՞ս է ապահովելու հասարակության անվտանգությունը:

Հասարակական այս ալիքին ոստիկանությունը որոշեց յուրօրինակ ձևով պատասխանել: Նախ ոստիկանությունը իր պաշտոնական էջից հեռացրեց իրենց իսկ կողմից տարածված տեսանյութը, որում հստակ երևում էր բռնության տեսարաններ, իսկ հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքեց, որ ոստիկաններին ծեծի են ենթարկել.«Ուրեմն այդպիսի բան չի եղել, որ ոստիկան ծեծեն»,-հայտարարեց Օսիպյանը:

Հետաքրքիր է, եթե իրականում ոստիկանների չեն ծեծել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ապա ինչպես են ոստիկանները հայտնվել հիվանդանոցում: Եվ հետո ի վերջո կան կադրեր, որոնք որքան էլ իրենց պաշտոնական էջից հեռացնեն կան արդեն այլ աղբյուրներում:  Հիմա հետաքրքիր է ինչ նպատակով է ակնհայտ ստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որպեսզի չխայտառակվի՞ ոստիկանությունը,  թե՞ ինչ որ շրջանակների ճնշմամբ փորձում է մաքրել այս պատմությունից ԼԳԲՏ համայնքին:

Ոստիկանության հեռացրած տեսանյութը

Այս թեմայով