Այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց իրենց պահանջն էին ներկայացնում Հյուսիսային պողոտայի, Բուզանդի և Տերյան փողոցների նախկին բնակիչները: Նրանք ասում են, որ իրենց իրավունքները ոտնահարել են և 14 տարի շարունակ իրենց ձայնը չեն լսում: Ըստ ցուցարարների՝ 14 տարի առաջ իրենցից չնչին գումարներով գնել են բնակարանները, հետագայում մի մասին փոխհատուցումներ են տրամադրել, իսկ 7 ընտանիքներ այդպես էլ չեն ստացել փոխհատուցում:
Ընտանիքների մի մասի պահանջը բավարարել և փոխհատուցում են տվել: Մնացել են 7 ընտանիք, որոնց չեն աջակցում: Ըստ ցուցարարների՝ փոխհատուցումը մի մասին տալիս են, մյուսին՝ ոչ: Ասում են՝ այն ժամանակ աջակցությունը կատարել է «Երևան» հիմնադրամը, որն այժ լուծարվել է, և իրենք աջակցել չեն կարող:
Երեքշաբթի օրը քաղաքապետարան են գնում, Կառավարության նիստերի օրը՝ այնտեղ: Վերջիններս պատասխանում են՝ բյուջեն դատարկ է, «նստել են» դատարկ բյուջեի վրա:
«Մեր տները քանդողներին բռնեք, որ թալանել են, մեր փողերն առեք տվեք մեզ: Մենք մեր գումարն ենք պահանջում: Ուզում եք մեր հաշվին հարստանա՞լ»,-ասում է Տերյան 18 հասցեի նախկին բնակչուհին: