ՀՀԿ-ից անջատվողները երկու նոր կուսակցություն կհիմնեն

Ներքաղաքական խմորումները ՀՀԿ-ում շարունակվում են: Կուսակցությունը որքան էլ փորձի միասնական  երևել ակնհայտ է, որ ներսում ևս պրոցեսներ են գնում:

Ավելին, ըստ Politik.am-ի տեղեկությունները, այս պահին քննարկումններ են գնում, որ ՀՀԿ-ից երկու առանձին կուսակցություններ կարող են առանձնանալ: Կուսակցություններից մեկի հիմնադիրները կլինեն նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀԿ ներսում նրա աջակիցները: Իսկ ահա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցության ներսում առկա ռուսամետ թևի հետ կհիմնադրի իր կուսակցությունը: ՀՀԿ-ն ևս կշարունակի իր գործունեությունը, սակայն արդեն կմնան ՀՀԿ-ի հին գվարդիան, որը ամենայն հավանականությամբ կղեկավարի ՀՀԿ հիմնադիր հայրերից, ՀՀ նախկին վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Առաջիկա հնարավոր արտահերթ ընտրություններին հենց այս ֆորմատով կմասնակցեն ՀՀԿ-ականները և արդեն նախկին ՀՀԿ-ականները:

Այս թեմայով